Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ժամկետի մեջ սխալվել են՝ ոչ թե մեկամսյակ պիտի հայտարարեին, այլ՝ եռամյակ»

«Ժամկետի մեջ սխալվել են՝  ոչ թե մեկամսյակ պիտի հայտարարեին, այլ՝ եռամյակ»
02.04.2014 | 13:26

«Ինչպե՞ս եք Ձեզ զգում կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մեկամսյակում, որ սկսել է ԲՀԿ-ն ոչիշխանական ուժերի նախաձեռնության շրջանակում» հարցին ի պատասխան Աժ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ասաց.

-Ի տարբերություն ԲՀԿ-ի ու իր «շրջանակի»՝ վստահ: Քանիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ խորհրդարանական ոչիշխանական ուժերի նախաձեռնությունն ավելին չի լինելու ու չի դառնալու, քան՝ հենց բուն նախաձեռնությունն է: Մարդիկ իրենք իրենց զբաղեցնելու և հրապարակային ուշադրության արժանանալու տարբերակ են գտել: Գնահատում եմ հնարամտությունը, բայց կարծում եմ, որ ժամկետի մեջ սխալվել են՝ ոչ թե մեկամսյակ պիտի հայտարարեին, այլ՝ եռամյակ:
Ոչիշխանական ուժերի ծրագրած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի առնչությամբ Աժ փոխնախագահը գտնում է, որ ամենակարևոր հարցը՝ արդյո՞ք չորս ուժերը առանձին-առանձին կամ միասին, ունեն հասարակական աջակցություն: Թե՞ հույսներն այն է, որ ՈՒկրաինայում Մայդան եղավ, ապրիլին էլ Երևանում տաք եղանակ կլինի ու մարդիկ ցուրտ ձմեռից հետո դուրս կգան փողոց՝ իմանալու, թե ինչ կա-չկա: Պետք չէ գցել Ազատության հրապարակի որակը: Այդ հրապարակում Հայաստանի անկախ Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման համար կարևորագույն գործընթացներ են եղել: Ցավոք, հիմա հրապարակը վերածվել է հարթակի, որտեղից մի խումբ մարդիկ ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են իրենց պահանջները, անպայման քարկոծելով իշխանությանը, հետո հեռանում են՝ այլ ամբիոններից շարունակելու նույնը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի ապրիլի 4–ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ